Լեռնդահուկային հանգիստը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում

Գիտնականները պաշտոնապես հաստատել են այն  եզրակացությունը, որին վաղ թե ուշ հանգում են գրեթե բոլոր դահուկորդները. այս սպորտաձևով զբաղվելը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում: Ուսումնասիրությունը անցկացվել է Կորեայի Հանրապետության   համալսարանի  գիտնականների  կողմից: Ըստ նրանց՝ դահուկներով և սնոուբորդով զբոսանքը դրական է ազդում մարդկանց տրամադրության վրա, բարելավում է ընդհանուր կյանքի որակը և լավ է անդրադառնում առողջության վրա:

Skiing

Գիտնականները զրուցել է մի քանի հարյուր զբոսաշրջիկների հետ Հարավային Կորեայի երեք խոշոր լեռնադահուկային առողջարաններում: Մասնակիցները գնահատել են երջանկության մակարդակը և բավարարվածությունը՝ տարբեր պարամետրերով  նշելով իրենց զգացողությունները և տրամադրությունը սահելուց առաջ և հետո: Ընդ որում, դահուկորդները, որպես կանոն, ավելի շատ հաճույք են ստանում ձմեռային հանգստից, քան սնոուբորդիստները:

Snowboard

Միջինում, հարցման մասնակիցները լանջերին անցկացրել են  4-4.5 օր՝ սահելով դահուկներով և սնոուբորդներով, ընդ որում՝ հարցվածների մինչև 90%-ը սեզոնի ընթացքում մինչև հինգ անգամ բարձրացել են լեռներ. հայտնում է  Superski.ru-ն: Նախագծի ղեկավարը, մեկնաբանելով ստացված արդյունքները, բացատրել է, որ սեզոնին  նույնիսկ մեկ ուղևորությունը դրական արդյունք  է տալիս:

You might also like