Վեց կողմ՝ «միայնակ» տուրիզմին

Միայնակ ճանապարհորդությունը հոգեպես ամենաշատը հարստացնող արկածներից մեկն է, որը կարելի է ապրել: Առանց ուղեկիցների կարելի է անել այն ամենն, ինչ մտքովդ կանցնի (նախաճաշի՞ն M&M’s, խնդիր չէ): Մարդկանց մեծամասնությունը վերադառնում է  նման ճանապարհորդությունից թարմացած և ոգեշնչված: Իհարկե, կանայք ստիպված են հոգ տանել անվտանգության մասին, բայց դա չի նշանակում, որ միայնակ ճանապարհորդել չի կարելի:
Այսպիսով, ինչո՞ւ պետք է հրաշալի  կինը մեկնի միայնակ ուղևորության այլ երկրներով:
1. Դուք սովորում եք ընտելանալ

Woman
Բաց թողած չվերթները, հետաձգված ուղևորությունները և փոփոխվող պլանները հրաշալիորեն մարզում են կենսախնդությունը և համբերատարությունը: Անցնելով միայնակ ուղևորության բոլոր վերելքներով և վայրէջքներով՝ դուք սովորում եք հեշտ արձագանքել կյանքի պատրաստած բոլոր անակնկալներին: Զարմանալի չէ, որ փորձառու ճանապարհորդուհիների հետ հարաբերություններ սկսելը հաճելի է:
2. Դուք ստեղծագործական ոգեշնչում եք ստանում

Woman Looking at Statue in Park, Madrid, Spain
Ճանապարհորդությունը վառ մշակութային փորձի, հանգստի և գրավիչ արկածների հրաշալի համադրություն է, որն այնքան անհրաժեշտ է նոր մեկնարկների համար:  Առավել ուժեղ այդ զգացողությունը կարելի է ապրել միայնակ ճանապարհորդելու դեպքում. դա ստեղծագործելու համար անվերջանալի ոգեշնչում է:
3. Դուք սովորում եք վստահորեն պնդել ձեր տեսակետը

You learn to confidently defend their position
Ճանապարհորդության ընթացքում հաճախ են պատահում առևտուրներ փողոցային վաճառականների հետ, պայքար ավելի շուտ իրականացվող թռիչքի տոմսի համար և գիշերակացի արագ որոնում վերջին բաց հոսթելում: Միայնակ ճանապարհորդները սովորում են հեշտությամբ վերահսկել  նման իրավիճակները, որովհետև չկա մեկը, ում վրա հնարավոր է հույս դնել:

4.Դուք կպարզեք ձեր ուժեղ և թույլ կողմերը

article-2359482-0055DA1F000004B0-308_634x459
Առանց ուղեկցի ճանապարհորդությունը ոչ միայն դուրս գալն է սեփական հարմարավետության, այլև՝ ուրիշների ակնկալիքների գոտուց: Դուք կհասկանաք, թե որքան ուժեղ եք և հետագայում վստահորեն կլուծեք ձեր բոլոր խնդիրները:
5. Դուք կգտնեք նոր ընկերներ

Sisterhood-Traveling-Pants-GIFs
Առանց ուղեկցի ճանապարհորդուհիները մշտապես գործ են ունենում նոր մարդկանց հետ: Իսկ երբ այդ նոր մարդիկ նույնքան ուժեղ և անկախ կանայք են, կարելի է ենթադրել, թե ինչ ամուր ընկերության կարող է վերածվել նման ծանոթությունը:
6. Դուք կհասկանաք, որ ձեր աշխատանքը ամենագլխավորը չէ

Girl at the airport window looking to the ocean

Պետք է ունենալ համարձակություն ամեն ինչ լքելու և սովորական աշխարհը ետևում թողնելու համար, բայց նա, ով գնում է նման քայլի, արժանի կերպով կվարձատրվի: Թեև աշխատանքը կարևոր է, բայց միայնակ ճանապարհորդելով դուք կհասկանաք, որ ոչ մի ամոթալի բան չկա  այլ կարևոր նպատակներիդ հետևելու մեջ:
Ընդհանուր առմամբ, ճանապարհորդությունը լիցքավորում է սեփական ուժերի հանդեպ հավատով: Եվ չկա  դրանից արժեքավոր ոչինչ:

You might also like