Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բարձրությունը մեր օրգանիզմի, մասնավորապես՝ ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա զգալիորեն ազդում է։ Այդ պատճառով ավիաթռիչքի ընթացքում լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնի և խուսափել մթերքներից, որոնց կիրառումը կարող է փչացնել ձեր ճանապարհորդությունը՝ դեռ չսկսած։
Ստորև ներկայացված է վեց մթերք, որոնք պետք չէ օգտագործել թռիչքից առաջ և դրանց օգտակար փոխարինողները։
1. Արագ պատրաստվող ֆաստֆուդը կարելի է փոխարինել տանը պատրաստված պատառով կամ հավի վրապով;
2. Խաչածաղկավոր բանջարեղենը (կաղամբ, բրոկոլի և այլն) փոխարինեք բուլղարական պղպեղով, գազարով և վարունգով;
3. Աղի խորտիկները՝ (օրինակ՝ չիփսերը) պրոտեին պարունակող մթերքներով (ընդեղեն, մյուսլի բատոն և այլն);
4. Կոֆեինով ըմպելիքները՝ բուսական թեյերով;
5. Գազավորված ըմպելիքները՝ մրգերով և մրգահյութերով;
6. Ալկոհոլային ըմպելիքները՝ ջրով։