Գինու սիրահարների համար Իսպանիայում ստեղծվել է վեց նոր էքսկուրսիաներ: Մադրիդի գինու երթուղիները (Madrid Rutas del Vino) հնարավորություն են տալիս համտեսել հիանալի խմիչքներ` պատրաստված խաղողի 16 տարբեր տեսակներից, ինչպես նաև` զբոսաշրջիկներին ծանոթացնում են տարածաշրջանի պատմությանը՝ գինեգործության տեսանկյունից:
Պրոֆեսիոնալ գիդ էքսկուրսիավարները կպատմեն այն մասին, թե ինչպես է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Իսպանիայում զարգացել խաղողագործությունը, ինչպես է նրա վրա ազդել կաթոլիկությունը և այլ կարևոր իրադարձություններ. հայտնում է BuenaEspana-ն: Նախատեսվում է էքսկուրսիա՝ նվիրված հանրահայտ նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի արվեստին և նրա կենսագրության մանրամասներին, որոնք նույնպես կապված են մադրիդյան գինեգործությանը:
Չեն մոռացվի նաև թագավորական պալատի և Սանտյագո վանական համալիրի հանրահայտ գինիները: Երթուղիները անցնում են Մադրիդով և շրջակա վայրերով, դրանց տևողությունը կապված կլինի ընտրված թեմայից: