2013թ. մարտի 1-2-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ CTS Armenia 2013 միջազգային զբոսաշրջության ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում էին ոլորտի շուրջ 76 ընկերություններ ինչպես Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Վրաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից:
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության համար: Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից եղան նաև անակնկալ պարգևատրումներ մի քանի անվանակարգերով, որտեղ «Սիրով» ճամփորդական ընկերությունը ճանաչվեց ցուցահանդեսի ամենաակտիվ տաղավար: «Սիրով» ճամփորդականը հանդես էր եկել մի շարք խաղարկություններով և անակնկալ շահումներով, որոնք խաղարկվեցին ինչպես տեղում` տաղավարի այցելուների համար, այնպես էլ ընկերության ֆեյսբուքյան էջի ընկերների համար: Երջանիկ հաղթողներին շնորհվեցին անվճար եռօրյա հանգստի ուղեգրեր «Պարկ Ռեզորթ Աղվերան» և Ջերմուկի «Նաիրի» հյուրանոցային համալիրներ:
Տաղավարի բոլոր այցելուներին վիճակահանության սկզբունքով տրվեցին նաև 3-10% զեղչի քարտեր, որոնք գործելու են HOTELS.am կայքի միջոցով ցանկացած ամրագրում կատարելու դեպքում` անկախ ամրագրումների քանակից: Նշենք, որ «Սիրով» ճամփորդական ընկերությունը, որը գործում է 2005 թվականից, համագործակցում է ՀՀ և ԼՂՀ տարածքի ավելի քան 180 հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների հետ, ինչպես նաև 2012 թվականից սկսած հանդիսանում է սոցիալական փաթեթի հանգստյան ծառայություններ մատուցող օպերատոր: