Բարսելոնի գլխավոր հրաշալիքներից մեկը` Երգող շատրվանները, հունվարի 11-ից փետրվարի 14-ին փակվելու են պրոֆիլակտիկայի համար: Երգող, կամ ինչպես դրանց նաև անվանում են, Բարսելոնի կախարդական շատրվանները անհավանական տեսարան է, որը ստեղծվում է երաժշտության, լույսի և ջրի ցոլքի համադրությամբ, որոնք, միահյուսվելով և ցայտելով ջրի հազարավոր կաթիլներ, ստեղծում են հեքիաթային պատկեր: Շոույի սկիզբը սովորաբար մեկնարկում է մայրամուտից հետո: Դասական երաժշտության ձայնը մթության մեջ, որը խախտվում է մի քանի գունավոր ներդաշնակ լույսերով, փոխանցում է ուժ, ռիթմ և ջրային պարի ցանկություն:
Մեկ վայրկյանում շատրվանից ցայտում է ավելի քան երկու հազար հինգ հարյուր լիտր ջուր: Շատրվանի կառուցումը նվիրված է եղել Համաշխարհային ցուցադրությանը, որը անցկացվել է 1929 թվականին: Առաջին շոուն եղել է մայիսի 19-ին: Երաժշտությունն ավելացվել է 80-ական թվականներին: Օլիմպիական խաղերից առաջ` 1992 թվականին, շատրվանը ամբողջովին վերանորոգվել է: Տուրօպերատորները պարտավոր են ծանուցել զբոսաշրջիկներին, որ Reina Maria Cristina փողոցում գտնվող գլխավոր «մարգարիտը» ժամանակավորապես անհասանելի կլինի: Դա արվում է նրա համար, որպեսզի հետագայում զբոսաշրջիկները ետ չպահանջեն իրենց գումարները` չնայած որ այցելությունը դեպի շատրվաններ անվճար է: