Ամառային սեզոնի ավարտին Skyscanner-ը որոշել է ստուգել, թե ինչ են անում ճանապարհորդները իրենց ստացած նվերների հետ: Պարզվել է, որ սինգապուրցիների 74%-ը հայտարարել է, որ իրենք ստացել են այնպիսի նվերներ, որոնք իրենց պետք չեն, իսկ 9%-ը՝ առանց խղճի խայթի այդ նվերները նետել են աղբարկղը: 1000 սինգապուրցի մասնակցել է հարցմանը և պատասխանել ոչ միայն այն այն հարցին, թե ինչ են անում անցանկալի նվերների հետ, այլև՝ այն հարցին, թե որն է նրանց կարծիքով ամենաանպետքական նվերը: Թոփում հայտնվել են անտասահմանյան սնունդը և քաղցրավենիքը, հագուստը և փափուկ խաղալիքները, շապիկները և գլխարկները: Այն հարցին, թե ինչ են նրանք անում անպետքական իրերի հետ, հարցման մասնակիցների 41%-ը պատասխանել է, որ իրենք ընդունում են նվերը, որպեսզի չնեղացնեն նվիրողին, 28%-ը՝ տալիս են դրանք այլ մարդկանց, իսկ 9%-ը՝ պարզապես թափում է դրանք. հայտնում է Travel Daily News-ը: Սակայն անպետքական նվերները զայրացնում են ոչ միայն ստացողներին: Գնորդներն իրենք էլ զղջում են, որ գնել են ավելորդ իրեր: Սինգապուրցի ճանապարհորդների 57%-ը նշել է, որ իրենք գնում են անպետքական իրեր, իսկ այդ ցանկում առաջին տեղը զբաղեցնում է հագուստը, դրան հետևում են քաղցրավենիքը և տան համար զարդարանքները: Բայց երբեմն ճանապարհորդները գնում են ավելի անիմաստ իրեր: Հարցվածներից մեկը բողոքել է, որ 2 000 դոլար ծախսել է չինական դեղաբույսեր գնելու համար, մյուսը գնել է կաշվե երկարաճիթ կոշիկներ, որոնք անհնար է հագնել Սինգապուրի տաք կլիմայի պայմաններում, մեկ ուրիշն էլ դժգոհել է, որ գումար է ծախսել Լեգոյի հավաքածուի համար:
Ամենաանցանկալի նվերների թոփ-10-ը.
1. Սնունդ և քաղցրավենիք
2. Հագուստ
3. Տան համար զարդարանք
4. Փափուկ խաղալիքներ
5. Ծիծաղելի գրություններով շապիկներ
6. Ծիծաղելի գլխարկներ
7. Տեղական ալկոհոլային խմիչքներ
8. Ազգային բժշկության մթերքներ
9. Կոսմետիկա և շպար
10. Ոսկերչական իրեր