Սինգապուրը մատնահետքեր կվերցնի

Հարավարևելյան Ասիայի երկրի իշխանությունները որոշում են կայացրել խստացնել Հանրապետություն մուտքը բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար։ Այժմ Սինգապուր ժամանող զբոսաշրջիկները պետք է տրամադրեն իրենց մատնահետքերը։ Այս մասին հայտնել է Տուրօպերատորների ասոցացիան՝ հղում կատարելով պետության Ներգաղթյալների ծառայությունը։

Մուտքի կանոնների փոփոխության որոշումը բացատրվում է տեղական իշխանությունների՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու ցանկությամբ, ինչպես նաև՝ միգրացիոն հոսքերի վերահսկողությամբ։ Կանոնը աստիճանաբար սկսել է ներդրվել երկրի բոլոր ծովային և ցամաքային անցակետերում դեռևս  2016 թվականի ապրիլի 20-ից։ Մատնահետքերի սքանավորում կատարվում է նաև օդանավակայանում։  800px-Красивый_вид_на_вечерний_СингапурՆշենք, որ նոր կանոնը տարածվում է նաև այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն անվիզա Սինգապուր մուտք գործելու իրավունք։ Այս գործընթացից ազատված են միայն մինչև  6 տարեկան երեխաները։

6 мая 2016
You might also like