Սինգապուրում հայտարարել են աշխարհի ամենամեծ «Marine Life Park» օվկիանոսարիումի բացման ամսաթիվը: Ծովային պարկը կբացվի Սինգապուրի Resorts World Sentosa առողջարանում դեկտեմբերի 7-ին. հայտնում է CNN-ը: Marine Life Park-ում կապրեն ավելի քան 100.000 ծովային կենդանիներ՝ ավելի քան 800 տեսակ: Օվկիանոսարիումի ծավալը 60 միլիոն լիտր է: Կաթնասունների թվում են շնաձկները, սկատ մանտան և դելֆին-աֆալինան:
Ի դեպ, ծովային պարկում վայրի դելֆիններին պահելուն դեմ հանդես են եկել «կանաչների» ներկայացուցիչները: Marine Life Park -ում կլինի երկու ատրակցիոն, որոնց մուտքը կլինի տոմսով: Ատրակցիոններ «չոր» և «ջրային» զվարճանքներով՝ Adventure Cove Waterpark և Southeast Asia Aquarium: Տոմսերի գները դեռևս չեն հայտարարվում: Պարկի այցելուները նաև կարող են զբաղվել սնորկլինգով ձկների հետ «Rainbow Reef»-ում: