Նոր համալիրը կկառուցվի Սինգապուրի Չանգի օդանավակայանում: Նոր շենքը, որը կրում է «Թանկարժեք իր նախագիծ» ծածկանունը, կկառուցվի 3,5 հա տարածքում, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է ավտոկայանատեղին՝ Տերմինալ1-ի դիմաց:
Նոր համալիրի բացումը նախատեսված է 2018 թվականին: Նոր տերմինալը կմիավորի Տերմինալ 1-ը, 2-ը և 3-ը: Համալիրը կկառուցվի ապակուց և բետոնից, իսկ ներսում, խանութներից բացի, կլինի նաև այգի և ջրվեժ: Ինչպես նշում է news.com.au-ն՝ նոր շենքի կառուցումից հետո օդանավակայանի կարողությունները կհասնի մինչև տարեկան 24 միլիոն ուղևորի: