Սինգապուրյան ռեստորանները արդեն հաջորդ տարվա վերջին կարող են ձեռք բերել թռչող ռոբոտ մատուցողներ:
Infinium-Serve անունը կրող ինքնուրույն թռչող ռոբոտ մատուցողն առաջին անգամ կներկայացվի Timbre Group-ի ռեստորաններում. գրում է Xinhua-ն:
Infinium Robotics and Timbre Group-ը փոխընբռման հուշագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբեր ամսին: Infinium Robotics-ի գործադիր տնօրեն Վուն Ջունյանը ասել է, որ նախագիծը նախատեսված է հինգ ռեստորանների համար:
Ընկերությունը արդեն ներկայացրել է ռոբոտ մատուցողի նախատիպը: