Սինգապուրյան Gardens by the Bay այգում Winter Wonderland ձմեռային փառատոնի շրջանակում կանցկացվի մի շարք միջոցառումներ: Մասնավորապես մինչև հունվարի վերջը Flower Dome սրահում կանցկացվի ծաղիկների ցուցահանդես, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 2 հազար «Սուրբ Ծննդյան աստղեր»` սպիտակ, կարմիր և վարդագույն գույների: Բացի ծաղիկներից, որոնք խորհրդանշում են ավանդական սուրբ ծննդյան տոնակատարությունը, այդտեղ հնարավոր է տեսնել նաև այլ էկզոտիկ բույսեր:
Supertree Grove տարածքում բազմաթիվ արտառոց արհեստական ծառերի տնկման հետ 2013 թվականի մարտ ամսին կանցկացվի նաև լուսաերաժշտական Garden Rhapsody շոուն: Այգու այցելուները կարող են այն տեսնել 2 անգամ` երեկոյան 19:45-ին և 20:45-ին: Ներկայացումը կտևի 10 րոպե. հայտնում է Travel.ru-ն: Նաև այգու այցելուները կարող են լսել կենդանի երաժշտություն: Իսկ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 29-ին և 30-ին Սինգապուրի վոկալ խումբը կերգի Սուրբ Ծննդյան հիմներգը: Այգին բաց կլինի ամեն օր ժամը 5:00-ից մինչև 02:00-ն: Տարածքի մուտքը անվճար է, բայց սրահներ այցելելու համար պետք է վճարվի 28 ԱՄՆ դոլար: