Սինգապուրի երկու ջերմոցներ, որոնք բացվել են մոտ երեք ամիս առաջ, արդեն այցելել են շուրջ մեկ միլիոն մարդ: Երկու հսկա ջերմոցները՝ Ծաղկային գմբեթը և Ամպային անտառը, որոնք զբաղեցնում են 101 հեկտար տարածք, լցված են էկզոտիկ բույսերով ամբողջ աշխարհից: Յուրօրինակ պողպատե «Supertrees» սարքավորումը լրացնում է զարմանահրաշ ծաղիկների և ծառերի գեղեցկությունը:
Բացի մշտական ծաղկաթմբերից, ջերմոցում կան նաև ժամանակավոր, սեզոնի հետ փոփոխվող ծաղիկներ: Հիմա ներկայացված է «Աշնանային բերքը» , որի համար հատուկ դդումներ են բերվել ԱՄՆ-ից: Ինչպես հայտնում է Բանգկոկ փոստը (http://www.bangkokpost.com/)`Նոր Տարվա առթիվ ջերմոցի այս հատվածը կվերափոխվի Սուրբ Ծննդյան ձմեռային անկյունի: