Սինգապուրի իշխանությունները մտադիր են ստիպել զբոսաշրջիկներին պատվաստվել
Իր բնակիչներին անցանկալի հիվանդություններից պաշտպանելու համար Առողջապահության նախարարությունը մտադիր է վերանայել բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների պատվաստման անհրաժեշտության մասին օրենքը այնպիսի հիվանդությունների հետ կապված, ինչպիսիք են՝ թռչնագրիպը, Էբոլան և մերձավորարևելյան շնչառական սինդրոմը։
Եթե մոտ ապագայում պլանավորում եք մեկնել Սինգապուր, ապա պատրաստ եղեք մի քանի հավելյալ պատվաստումներ ստանալ։ Այդ հանրապետության Առողջապահության նախարարությունը մտադիր է ստիպել բոլոր զբոսաշրջիկներին պատվաստվել վիրուսային հիվանդությունների համաճարակից խուսափելու համար։
Ներկայումս Սինգապուր մեկնելու համար պարտադիր պատվաստում չկա, բայց խորհուրդ է տրվում պատվաստված լինել հիմնական վիրուսային հիվանդությունների դեմ, հատկապես՝ երեխաների հետ ճանապարհորդելու դեպքում։ Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից ժամանած զբոսաշրջիկներից կարող են պահանջել դեղին տենդի դեմ պատվաստման մասին տեղեկանք։
Բայց երկրի իշխանությունները մտադիր են խստացնել այդ կանոնները։ 2017 թվականին Սինգապուրը ընդունել է ավելի քան 17 միլիոն մարդու, ինչը երեք անգամ ավել է տեղի բնակչության թվից։