Սինգապուրի օդանավակայանը 6-րդ անգամ ճանաչվել է լավագույնը աշխարհում

Հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել  500 օդանավակայան այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ թռիչքի համար գրանցվելու հարմարավետությունը, անձնագրային ստուգման տևողությունը, անվտանգությունը, տրանզիտի կազմակերպումը և այլն։ 

Սինգապուրի Չանգի օդանավակայանը վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույն օդանավակայանն աշխարհում։ Այդ մասին հաղորդվում է՝ հղում տալով  Skytrax ընկերության ուսումնասիրությանը։

Հետազոտական ընկերության ղեկավար Էդվարդ Փլեյստիդը արդյունքները անվանել է ֆանտաստիկ, քանի որ Չանգին լավագույնն է ճանաչվում վեցերորդ անգամ անընդմեջ։ Նա նշել է, որ օդանավակայանը գնահատել են «ուղևորների հարմարավետության» և «զանազան նորարարական ապրանքների և ծառայությունների ներդրման» տեսանկյունից։

Ինչհոն օդանավակայան, Սեուլ, Հարավային Կորեա

«Մեզ համար դա մեծ նվաճում է, և մենք կշարունակենք բարելավել օդանավակայանի աշխատանքը»,- հայտարարել է «Չանգիի» գործադիր տնօրեն Լի Սեո Հիանը։

Երկրորդ տեղում հայտնվել է հարավկորեական Սեուլի Ինչհոնը, երրորդում՝ ճապոնական Տոկիոյի Հանեդան։

Հանեդա օդանավակայան, Տոկիո, Ճապոնիա

Հարցմանը մասնակցել է ավելի քան  13,7 միլիոն ուղևոր։

You might also like