Singapore Airlines-ը գործարկում է ամենաերկարատև անտարանցիկ չվերթն աշխարհում

Ներկայումս ամենաերկարատև անտարանցիկ չվերթի ռեկորդը պատկանում է Qatar Airways ավիաընկերությանը, որը իրականացնում է կանոնավոր չվերթներ Դոհայից Օքլենդ։ Թռիչքը տևում է 18 ժամ․ գրում է ՏԱՍՍ-ը։ 

Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է գործարկել ամենաերկարատև անտարանցիկ չվերթն աշխարհում, որը Սինգապուրը կկապի Նյու Յորքին։ Ինչպես հայտնում է  The Straits Times թերթը՝ թռիչքը կտևի 19 ժամ։

Ինչպես թերթին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը՝ ընկերությունը կանոնավոր չվերթներ կսկսի իրականացնել այս տարվա երրորդ քառորդից Airbus 350-900 ինքնաթիռներով, որոնք կունենան երեք սրահ՝ բիզնես դաս, էկոնոմ պրեմիում և էկոնոմ դաս։ Թերթը նաև նշում է, որ այդ նոր ինքնաթիռները վերջերս են հանձնվել ընկերությանը արտադրողից։ Ընդհանուր առմամբ, ավիափոխադրողը պատվիրել է յոթ նման ինքնաթիռ։

Singapore Airlines

Առաջիկայում նաև կսկսվեն անտարանցիկ չվերթները Սինգապուրից դեպի Լոս Անջելես։ Singapore Airlines-ը մինչև  2008 թվականը իրականացրել է չվերթներ դեպի ԱՄՆ, բայց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և չվերթների պահանջարկի նվազման պատճառով դրանք հանվել են։ Բայց 2016 թվականին վերականգնվել է Սինգապուրի և Սան Ֆրանցիսկոյի միջև ուղիղ կապը։

Հիշեցնենք, որ ավիաընկերությունների լավագույն առաջարկներին կարող եք ծանոթանալ և օնլայն տոմս ամրագրել aviatomser.com կայքում։

You might also like