Ի՞նչ պետք է իմանալ Սինգապուրի մասին

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սինգապուրը բարձր կենսամակարդակով երկիր է։ Եթե դուք մոռանաք ձեր իրերը հասարակական վայրում, ապա մեծ է հավանականությունը, որ երբ վերադառնաք, դրանք նույն տեղում կլինեն։ Բացի այդ, Սինգապուրը հայտնի է հանցագործությունների ցածր մակարդակով։ Այս երկրի կենսակերպի բարձր մակարդակը պայմանավորված է իրավախախտումներին վերաբերվող խիստ օրենքներով, ինչի համար Սինգապուրն հաճախ անվանում են  Fine city (fine – հրաշալի և տուգանք)։

Այսպիսով, ի՞նչ պետք է իմանալ, որպեսզի  հրաշալի հանգիստ անցկացնել Սինգապուրում և խուսափել պատիժներից և դրամապանակի սահուն դատարկումից։

1

500 սինգապուրյան դոլար (400 USD)․ այս չափով տուգանք է սահմանված աղբ թափելու, գետնին թքելու, անթույլատրելի տեղով փողոցն անցնելու, տրանսպորտում սնվելու համար։

4_3

2

Մարմնական պատիժ եղեգի ձողերով․ այս խիստ միջոցներով պատժում են սպանության փորձի, վանդալիզմի, գողության, բռնաբարության և այլնի համար։

3

Մահապատիժ․ կախելով մահապատժի կենթարկվեն նրանք, ովքեր ծանր հանցանք են գործել, ինչպիսիք են, օրինակ՝ թմրանյութերի վաճառքը, դաժան սպանությունը, կոռուպցիան, քաղաքական հանցագործությունները։ Սինգապուրը մահվան դատավճիռների քանակով համաշխարհային առաջատարներից մեկն է։

48a63237c2d96ca34392d908c97cf18f

4

Եթե փողոցում չկան ոստիկաններ, դա առիթ չէ օրենքները շրջանցելու համար, քանի որ ամենուր առկա են տեսախցիկներ, որոնց օգնությամբ իրականացվում է վերահսկողությունը։

5

Փակ հասարակական վայրերում՝ սրճարանում, ռեստորանում և մետրոյում, ծխելը արգելված է։

maxresdefault

6

Մաստակն ու ծխախոտը պարտադիր ներկայացվում է մաքսային մարմիններին։ Ձեզ հետ կարող եք տանել բաց տուփով  20 սիգարետ  (ևս մեկ անգամ կարդում ենք կետ 5-ը)։ Չնայած նրան, որ Սինգապուրում մաստակը վաճառվում է միայն բժշկի ցուցումով՝ ձեզ չեն արգելի այն երկիր տանել, բայց այն գետնին գցելու համար ձեզ սպասվում է 1000 դոլար տուգանք։

7

Սինգապուրում հազվադեպ կհանդիպեք անտուն կենդանիների, բայց, այնուամենայնիվ, դրանց կերակրելու համար ևս նախատեսված է տուգանք։

rewalls.com_51136

8

Այս երկրում ավտոմեքենայով շրջում են միայն հարուստ մարդիկ, քանի որ այն պահելու արժեքը, ինչպես նաև՝ երթևեկությունը դրանով, բավականին մեծ գումար են կազմում։ Այնպես որ, ավելի լավ է մեքենա չվարձել, հատկապես, որ այստեղ լավ զարգացած է հասարակական տրանսպորտը։

Կարևոր է միշտ հիշել, որ այս օրենքները սահմանված են Սինգապուրի բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգության համար, այդ պատճառով պետք է հարգանքով վերաբերվել այս օրենքներին և անցկացնել անմոռանալի և վառ հանգստյան օրեր այս զարմանահրաշ ասիական երկրում։

 

You might also like