Պարզ խորհուրդներ հյուրանոցում բնակվելիս խնայողություններ անելու համար

Որպես կանոն, ճանապարհորդության ընթացքում ամենամեծ ծախսը կապված է ավիատոմսերի և հյուրանոցային համարի վճարի հետ։ Այդ պատճառով ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ճանապարհորդությունը, փնտրում են միջոցներ հյուրանոցում բնակության ծախսերը նվազեցնելու համար՝ ուշադրություն դարձնելով բազմաթիվ ակցիաներին և առաջարկներին։

Skyscanner պորտալի խմբագիրները խնդրել են հյուրանոցային արդյունաբերության  համաշխարհային առաջատար մասնագետներին կիսվել խորհուրդներով նրանց հետ, ովքեր ցանկանում են գումար խնայել հյուրանոցում բնակվելիս։ Ցանկում հայտնվել են հետևյալ պարզ խորհուրդները․

reception

1. Ամրագրեք հյուրանոցային համարը որքան հնարավոր է շուտ։ Որոշ ընկերություններ (օրինակ, Germain Hotels Group-ը և InterContinental-ը) 10% զեղչ են տրամադրում այն հաճախորդներին, ովքեր նախապես են հոգում ամրագրման մասին։
2. Ճանապարհորդեք միջին սեզոնին։ Շատ ուղղություններ հարմար են տարվա ցանկացած եղանակին մեկնելու համար։
3. Օգտվեք գները համեմատող և կարծիքներ ներառող կայքերից։
4. Դարձեք տարբեր հյուրանոցային գրուպների ծրագրերի մասնակիցը։ Որպես կանոն, գրանցումը լինում է անվճար և կատարվում է ընկերության կայքից։
5. Ամրագրեք համարը ՝ անձամբ կապ հաստատելով հյուրանոցի ներկայացուցիչների հետ։

You might also like