Ինքնաթիռում վարքագծի պարզ կանոններ

Ինքնաթիռում վարքագծի կանոնները նույնն է  ամբողջ աշխարհում: Այդ ցանկի որոշ կետեր կարող են շատ պարզ թվալ, բայց, չգիտես ինչու, հենց դրանց հետ են ամենաշատ խնդիրներն առաջանում: Ամեն դեպքում, այդ կանոնները պետք է իմանան բոլոր ճանապարհորդողները: Ձեռքի ուղեբեռի քաշը սահմանափակ է, իսկ չափսը` ոչ: Մի վերցրեք Ձեզ հետ ինքնաթիռի սրահ խոշոր չափսերով  իրեր: Փքված ներքնակը, թեև կարող է համապատասխանել քաշի համար նախատեսված չափորոշիչներին, բայց կստեղծի որոշ անհարմարություններ: Ձեռքի ուղեբեռը պահեք վերևի խցիկում, որը գտնվում է անմիջապես Ձեր վերևում: Իսկ եթե այն ամբողջապես չի տեղավորվում Ձեր խցիկում, ապա սպասեք, մինչև սրահի դռները փակվեն, բոլոր ուղևորները տեղավորվեն և հետո փնտրեք ազատ խցիկ Ձեր ուղեբեռի համար:

Բաճկոնը կամ վերարկուն դրեք ուղեբեռի վրա, ոչ թե Ձեր կողքը. դա կարող է զբաղեցնել Ձեր հարևանի տարածքը:

Զբաղեցրեք հենց այն տեղը, որը գրված է Ձեր վայրէջքի կտրոնի վրա: Դուք կարող եք փոխել Ձեր տեղը, երբ բոլոր ուղևորները նստած կլինեն և ազատ տեղ կմնա:

Եթե Դուք ճանապարհորդում եք միայնակ, և Ձեզ խնդրում են փոխել տեղը, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները իրար մոտ նստեն, հիշեք, որ մի օր էլ Դուք կարող եք նման խնդրանքով դիմել որևէ մեկին:

Հիշեք, որ ինքնաթիռի փակ տարածությունում մարդկանց նյարդայնացնում է այն ամենը, ինչ իրենք չեն անում` լսում եք երաժշտություն, աշխատում եք նոթբուքով, թե լրացնում եք փաստաթղթեր. Երբեմն դա հանգեցնում է սկանդալի:

Ամբողջությամբ մի բացեք նստատեղի թիկնակը: Թեև, երբեմն դա միակ միջոցն է անկարգապահ երեխաների դեմ պայքարելու համար:

Կա մի լուրջ խնդիր, երբ մարդիկ ինքնաթիռում հանում են կոշիկները` իր բոլոր հետևանքներով հանդերձ: Եթե Դուք էլ եք  որոշել այդպես վարվել, վերցրեք Ձեզ հետ հողաթափեր: Հարգեք մարդկանց:

Մի ձանձրրացրեք մարդկանց զրույցներով:

Կանգնելիս մի հենվեք առջևի նստատեղի թիկնակին: Դուք կարող եք արթնացնել այնտեղ նստած ուղևորին, որը մի կերպ կարողացել է քնել, որպեսզի թեթև տանի թռիչքը:

Հետևեք ինքներդ Ձեզ: Երբեմն  մտածելիս մարդիկ ոտքով հարվածում են առջևի նստատեղին, որը կարող է զայրացնել այնտեղ նստած ուղևորին:

Մի զրուցեք ընկերների հետ միջանցքում. դա կարող է խանգարել մոտակա ուղևորին:

Մի թողեք Ձեր իրերը միջանցքում: Կամ հետո մի բողոքեք, թե բորտուղեկցորդուհին երկար ժամանակ չի մոտենում ձեզ:

Զգույշ եղեք սնունդի սկուտեղի և տաք ըմպելիքների հետ: Զգուշորեն բացեք աղցանը, համեմունքները և ըմպելիքները:

Եթե Դուք կեղտոտել եք հարևանի հագուստը, ապա ներեղություն խնդրեք և առաջարկեք վճարել քիմմաքրման համար:

Ինքնաթիռի զուգարանը զարդախուց կամ հանդերձարան չէ: Եղեք արագ և մի թողեք աղբ Ձեզնից հետո:

Հիշեք, որ ալկոհոլի ազդեցությունը մեծանում է բարձրության վրա: Իմացեք սահմանները:

Ինքնաթիռը Ձեր գրասենյակը չէ: Թափթփված թղթերը կարող են նյարդայնացնել մյուս ուղևորներին:

Զգուշորեն բացեք պահախցիկի դուռը: Ընթացքի ժամանակ իրերը տեղափոխվում են, և երբեք չեք կարող վստահ լինել, որ կհասցնեք բռնել ընկնող իրը, և այն չի ընկնի Ձեր հարևանի վրա:

Մի կանգնեք ելքի մոտ և  փնտրեք ձեզ դիմավորողներին: Տեղ ազատեք մյուսների համար:

You might also like