Հռոմի Rocco Forte Hotel de Russie հյուրանոցը առողջ ապրելակերպի սիրահարների համար մշակել է արտ-վարժանքներ, որի ընթացքում հյուրերը կարող են ֆիզիկական վարժությունները համատեղել քաղաքի տեսարժան վայրերի ուսումնասիրության հետ:
Հյուրերին առաջարկվում է ջոգգինգ (մանրաքայլ վազք) կամ հեծանվավազք Իտալիայի փողոցներով` անձնական մարզչի՝ տրիատլոնի, դուատլոնի և բրիատլոնի աշխարհի չեմպիոն Դանիլո Պալմուչչիի ուղեկցությամբ: Վազորդների շրջագայության տևողությունը շուրջ մեկ ժամ է, իսկ հեծանվորդներինը՝ երկու ժամ: Հյուրերը կարող են ընտրել «կանաչ երթուղին», որը անցնում է Բորգեզեյի վիլլայի հարևան այգով, կամ «պատմական երթուղին», որն անցնում է քաղաքի կենտրոնով:
«Պատմական երթուղին» ընդգրկում է այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Պյացցա դել Պոպոլոն, Իսպանական աստիճանները, Տրեվի շատրվանը, Վենեցիայի հրապարակը, Կապիտոլիումը, Պանթեոնը, Սան Լորենցո ին Լուչինան և Վիա դել Կորսոն: Ծրագիրը նախատեսում է սուրճի ընդմիջում, որպեսզի մասնակիցները կարողանան հանգստանալ, լուսանկարվել և լսես գիդի մեկնաբանությունները: «Վազքային» էքսկուրսիայի արժեքը՝ 100 եվրո՝ առանձին, 80 եվրո՝ հինգ հոգանոց խմբով: Հեծանվավազքը կարժենա 160 եվրո (անհատական) կամ 80 եվրո (հինգ հոգանոց խմբով). նշվում է հյուրանոցի մամուլի հաղորդագրությունում: