Շրեկ-պարկ է բացվել Լոնդոնում (Վիդեո)

Ժամանցային այգի՝ ի պատիվ հայտնի հեքիաթային կանաչ կերպարի, բացվել է բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում  2015 թվականի հուլիսի 1-ին։ Shrek’s Adventure-ի այցելուները կարող են հայտնվել անմիջապես մուլտֆիլմի դեկորացիաներում և հանդիպել սիրելի հերոսներին, ինչպես նաև՝ զբոսնել  4D ավտոբուսով։

Shrek1

Հեքիաթում հայտնվելու էֆեկտը ապահովում են իրականին մոտ  դեկորացիաները  և ժամանակակից հատուկ էֆեկտները  DreamWorks-ից, որոնք թույլ են տալիս այգու հյուրերին դառնալ հեքիաթի կերպար, և ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Shrek’s Adventure-ի հյուրերը կարող են օգտվել 10 ատրակցիոններից, ինչպես նաև՝այցելել  Poison Apple փաբ և հանգստանալ Շրեկի ճահճում։ shrek-317-1

Ատրակցիոնների նոր պարկը բացվել է Լոնդոնյան  աչքից ոչ շատ հեռու։ Տոմսի արժեքը տոմսարկղից գնելու դեպքում կազմում է 26 GBP ֆունտ ստերլինգ, այգու կայքից՝  23,4 GBP։

 
You might also like