Շոու բիզնեսի ներկայացուցիչները հանգստանում են Դոմինիկյան Հանրապետությունում

Դոմինիկյան Հանրապետությունը հիշեցրել է զբոսաշրջիկներին, որ հենց այստեղ են հանգստի համար մշտապես գալիս աշխարհահռչակ հայտնիները: Այստեղ հեշտությամբ կարելի է հանդիպել այնպիսի աստղերի, ինչպիսիք են` Բիյոնսեն, Ջեյ Զին, Ուիլ Սմիթը, Վին Դիզելը, Ջասթին Բիբերը, Շակիրան, Հյու Գրանտը, Մարկ Էնթոնին, Սառա Ջեսիկա Պարկերը, Քեմերուն Դիասը,   Հուլիո Իգլեսիասը և այլ հայտնի արտիստներ:

Beyonce Jay-Z

Հայտնիների շրջանում Դոմինիկյան Հանրապետությունում ամենատարածված ուղղությունը համարվում է Կասա դե Կամպո հանգստավայրը, որը գտնվում է Լա Ռոմանա նահանգում: Հենց այստեղ է վերջերս հանգստի համար ժամանել լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Բացի այդ Դոմինիկյան Հանրապետության պատկերավոր  բնությունը ոգեշնչում է ծրագրերի և գովազդի նկարահանման համար:

Kardashians

Այսպիսով, Քարդաշյան ընտանիքը այստեղ նկարահանել է իր «Keeping Up with Kardashians»  ռեալիթի շոուի 4 սերիաները: Իսկ հոլիվուդյան ֆիլմերի դերասան և պրոդյուսեր Սիլվեսթեր Ստալոնեն վերջերս այցելել է այս երկիր բնապատկերներ որոնելու  հայտնի «Ռոքի» ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար:

You might also like