Մադրիդի խանութները կաշխատեն շուրջօրյա

Մադրիդի ղեկավարությունը հաստատել է օրինագիծ, որի նպատակը տարածաշրջանում առևտրային գործունեության վերածնունդն է: Փաստաթղթի համաձայն` Իսպանիայի մայրաքաղաքի առևտրային օբյեկտները կարող են աշխատել շուրջօրյա և առանց հանգստյան օրերի: Նոր օրենքը փորձում է վերացնել մի շարք վարչարարական կարգեր, ինչպես նաև` նախատեսում է խանութների բացում` առանց լիցենզիայի ստացման:
Փորձագետների կարծիքով` առևտրի կետերի աշխատաժամերի ավելացումը  դրական կազդի վաճառքի և բնակչության զբաղվածության վրա, ինչպես նաև` զբոսաշրջության հոսքի ավելացման վրա: Վիճակագրության տվյալներով`   2012  թվականի հունվարից ապրիլ ամիսներին Իսպանիա եկած արտասահմանյան զբոսաշրջիկները ճանապարհորդության ընթացքում միջինում մեկ մարդու համար ծախսել են 951 եվրո, իսկ նրանց մեկօրյա ծախսը կազմել է 108 եվրո:

You might also like