Ինչ է պետք նախընտրել՝ մեկ ժամ սպորտ դահլիճում պարապել, թե գնալ շոփինգի. որն է առավել օգտակար? գիտնականները ուսումնասիրություններ են կատարել և եկել հետաքրքիր եզրակացությունների. պարզվել է, որ երկարակեցության համար առավել օգտակար է ոչ թե սպորտը, այլ հաճելի գնումները:
65 և ավելի տարեկան 1850 մարդկանց շրջանում անցկացված հարցումները ցուցյ են տվել, որ նրանք, ովքեր ամեն օր զբաղվել են շոփինգով, ապրել են ավելի երկար, քան նրանք, ովքեր խանութներով թափառել են ավելի սակավ: ՈՒշադրություն են դարձվել նաև ապրելակերպի, սննդակարգի, հիվանդությունների հանգամանքները:
Պարզվել է, որ պարբերական շոփինգը մեծացնում է երկարակեցության հավանականությունը տղամարդկանց մոտ 28%-ով, իսկ կանանց մոտ՝ 23%-ով: Գիտնականները երթադրում են, որ հաճելի և օգտակար գնումներ կատարելիս տարեց մարդիկ ավելի հաճախ են գտնվում տարատեսակ մարդկանց բազմության մեջ, որն էլ օգտակար է հոգեբանական և հոգեկան առողջության տեսանկյունից, նշում է dailymail-ը:
Գիտնականները նշում են, որ շոփինգը գլոբալ առումով ևս օգտակար է մարդկանց համար, քանի որ գնումների ժամանակ, երբ պրոցեսն ուղեկցվում է հաճելի մթնոլորտով և հաճույքի զգացողությամբ, մարդկանց մեծամասնությունը ստանում է մեծ բավականություն, ինչն էլ կարող է հանդիսանալ բազմաթիվ կենսական նշանակության հորմոնների արտադրության խթան մարդու մոտ: