Հունիսի 19-ին Բարսելոնում տեղի կունենա Շոփինգի գիշեր: Հիմնական միջոցառումները տեղի կունենան Avinguda Diagonal-ում . այստեղ կարելի է գնումները համատեղել դերասանների փողոցային ներկայացումները դիտելու և ազգային խոհանոցի ուտեստները համտեսելու հետ: Շոփինգի գիշերը կտևի 20:00-ից 2:00-ն:
Դրան կմասնակցեն ինչպես խոշոր առևտրի կենտրոնները, այնպես էլ՝ փոքրիկ խանութները: Այցելուներին սպասվում են մինչև 50% զեղչեր, իսկ տոնական մասի թեմատիկան այս տարի նվիրված կլինի կրկեսին: Բարսելոնը տոն է կազմակերպում՝ զուգորդելով այն գնումներ կատարելու հետ արդեն վեցերորդ անգամ. հայտնում Espanarusa.com-ը:
Յուրաքանչյուր իրադարձության համար ընտրվում է թեմա. օրինակ՝ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Շոփինգի գիշերը նշանավորվեց Ջուզեպպե Վերդիի և Ռիչարդ Վագների երաժշտությամբ. 2013 թվականին աշխարհը նշում էր մեծ կոմպոզիտորների 200-ամյակը: