Դուբայի յոթ առևտրի կենտրոնները մահմեդական զոհաբերության Իդ ալ Ադհա (Կուրբան բայրան) տոնի առթիվ կանցնեն շուրջօրյա աշխատառեժիմի: Dubai Mall, Mall of the Emirates, Deira City Centre, Mirdif City Centre, Dubai Festival City Mall, Arabian Centre և Lamcy Plaza առևտրի կենտրոնների դռները բաց կլինեն այցելուների առջև 48 ժամ անընդմեջ` մինչև հոկտեմբերի 10-ը:
Տոնի մյուս օրերին` մինչև հոկտեմբերի 19 -ը, այս առևտրի կենտրոնները կգործեն 10:00-ից 2:00-ը, իսկ նարնց տարածքում գործող ռեստորանները բաց կլինեն մինչև 3:00-ն. հայտնում է Ռուսական Էմիրությունները: Մյուս մոլլերը` Ibn Battuta Mall, BurJuman, Dubai Outlet Mall, Al Ghurair Centre և Mercato, նույնպես կերկարաձգեն իրենց աշխատաժամերը տոնական օրերին:
Իդ ալ Ադհան համարվում է մահմեդականների գլխավոր տոներից մեկը: Այդ օրերին ավիաընկերությունները լրացուցիչ չվերթներ են իրականացնում, իսկ խանութներն ու ռեստորանները պատրաստվում են ընդունել այցելուների մեծ հոսքին: