Լիսաբոնում բացվել է խանութ, որտեղ ոչինչ չի վաճառվում

Պորտուգալիայում բացվել է անսովոր խանութ: Այն գտնվում է Լիսաբոնում՝  Rodrigues Faria փողոցում՝ Lx Factory արվեստի կենտրոնում, և առաջարկում է ձեռք բերել իրեր ոչ թե գումարով, այլ՝ փոխանակումով:  Be Shop խանութը բացվել է օրեր առաջ և նրա աշխատելաոճը դեռ հստակեցված չէ: Հայտնի է, որ տեղի վարձակալման գումարը պետք է վճարեն   արտադրողները, ովքեր կիրացնեն իրենց ապրանքները նաև փոխանակումով: Խանութի տիրուհի Անդերսա Սալգեյրոն է, ով տարվա սկզբին խոստացել է ապրեն 1 տարի, 11 օր, 11 ժամ և 1 րոպե  1111 եվրոյով:

Belive նախագծի շրջանակներում նա այսպիսի կենսակերպի ներգրավեց մի քանի հարյուր մարդու, հիմնականում՝  «արտոնյալ»  մասնագիտությունների. ամսեկան  92 եվրոյով խոստացան ապրել ճարտարապետները, դերասանները, տնտեսագետները և լրագրողները: Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ  հասարակությունը ապրի ավելի համեստ կյանքով՝ բնությանը ներդաշնակ, հնարավորության դեպքում հրաժարվել գումարից՝ որպես ապրանք և ծառայություն ստանալու հիմնական միջոց: Նախագծին կարելի է հետևել Facebook-ի  նրա  էջում, որտեղ գրառումները արվում են հիմանակնում պորտուգալերեն:

You might also like