Կոշիկներ «Մոխրոտիկի» համար՝ Madinat Jumeirah հյուրանոցից

Madinat Jumeirah առողջարանային համալիրը, որը գտնվում է Դուբայում, մշակել է հատուկ առաջարկ՝  Suite Heels շքեղությունն ու ոճային կյանքը գնահատողների համար։ Համալիրի հյուրանոցներից մեկի լյուքսերից մեկում նվազագույնը հինգ գիշեր ամրագրելու դեպքում հյուրերը, որպես նվեր,  կստանան կոշիկ հայտնի դիզայներից։

Suite Heels
Անձնական վարորդը կանանց կտեղափոխի  Emirates Mall, որը գտնվում է Madinat Jumeirah-ից հինգ րոպեյվա հեռավորության վրա, իսկ անձնական խորհրդատուն կօգնի ընտրել մեկ զույգ կոշիկ  Chloe, Charlotte Olympia, Gianvito Rossi, Giuseppe Zanotti և այլ ապրանքանիշներից մինչև 3 հազար դիրհամ ($815) արժողությամբ։ Բացի այդ, հյուրերը կստանան մատնահարդարման անվճար սեանս․ հայտնում է Madinat Jumeirah-ի մամուլի ծառայությունը։ Suite Heels առաջարկը կգործի մինչև հուլիսի  31-ը։

Suite Heels

Հյուրերի տրամադրության տակ կլինեն 50 լյուքսերը և վիլլաներ Madinat Jumeirah համալիրում, որը միավորում է  Mina A Salam բուտիկ հյուրանոցը, Al Qasr պալատ հյուրանոցը,  Malakiya Villas յոթ էքսկլյուզիվ վիլլաները, ինչպես նաև՝ Dar Al Masyaf 29 ավանդական ամառային տնակները։ Առողջարանային համալիրը գտնվում  է սեփական լողափում, իսկ նրա հյուրանոցները միմյանց են միանում երեքկիլոմետրանոց ջրանցքներով և փարթամ այգիներով։ Madinat Jumeirah-ի տարածքում գտնվում են  Talise Fitness և  Talise Spa ֆիտնես և սպա կենտրոնները, ինչպես նաև՝ համաշխարհային դասի ավելի քան  40 ռեստորան։

You might also like