Սինգապուրի հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները համարների սպասարկումը բարձրացնում են նոր, ֆուտուրիստական մակարդակի։ Այսպիսով, Hotel Jen հյուրանոցը, որը Shangri-La ապրանքանիշի մասն է կազմում, առաջարկում է իր հյուրերին օգտվել ռոբոտների ծառայությունից։
Hotel Jen Orchardgateway և Hotel Jen Tanglin հյուրանոցների նախասրահում հյուրերին դիմավորում են Jeno և Jena անուններով ռոբոտները։ Էլեկտրոնային սարքերը, որոնք չեն գերազանցում 1 մետր բարձրությունը, ստեղծված են համարները սպասարկելու համար և կարող են տեղափոխել մինչև 4,5 կգ։
Այդպիսով, բոլոր հյուրերը կարող են ռոբոտներից ուզել հավելյալ լոգանքի պարագաներ, սնունդ և խմիչք։ WiFi միացման շնորհիվ՝ նրանք ծանուցում են հյուրերին ժամանման մասին և սպասում նրանց համարի դռան դիմաց։ Սպասման միջին ժամանակը 15 րոպե է։