Առաջին անգամ ծննդաբերությունից հետո երգչուհի Շակիրան լողափ է դուրս եկել բիկինիով: Ավելի վաղ երգչուհին մտահոգություն է հայտնել, թե իր մարմինը կորցրել է սեքսուալությունը: Սակայն նա իզուր էր նյարդայնանում: Պապարացիները նկատել են երգչուհուն Հավայան կղզիներում ընտանեկան հանգստի ժամանակ. հայտնում է 7days.ru-ն:
Լուսանկարներից դատելով՝ որդու ծնունդից հետո անցած վեց ամիսը բավարար ժամանակ է եղել, որպեսզի երգչուհին վերադառնա նորմալ վիճակին և դարձյալ շրջի բարեկազմ կառուցվածքով: Ինչպես գրում է Huffingtonpost.co.uk-ը՝ երգչուհին հանգստացել է առանց նորածին որդու:
Սակայն պապարացիներին հաջողվել է լուսանկարել և 36-ամյա Շակիրային, և նրա 25-ամյա սիրելիին՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեին: Կոլումբիացի երգչուհին նույնիսկ կազմակերպել է լողազգեստների փոքրիկ շքերթ. սկզբում նա հայտնվել է գունավոր բանդոյով (վառ վարդագույն վերև, սև ներքև և կիսաթափանցիկ գոտկատեղի շղարշ), հետո նա հագել է սև բիկինի և կիսաթափանցիկ շրջազգեստ: