Շակիրան 16 միլիոն դոլար արժողությամբ կղզի է գնել

Հայտնի երգչուհի Շակիրան Pink Floyd խմբի երաժիշտ Ռոջեր Ուոթերսի հետ համատեղ  գնել է կղզի Կարիբյան ծովում: Կղզին աստղերին արժեցել է 16 միլիոն դոլար: Հիմա նրանք ծրագրում են այնտեղ կառուցել հանգստավայր, որտեղ կտեղակայվի լյուքս դասի առանձնատուն, պատկերասրահ և մասնավոր լողափեր:

Ներկայումս կղզում, որը գտնվում է Բահամյան արշիպելագի հյուսիսային մասում, կան մի քանի ջրվեժներ և հինգ լողափ: Ծրագրի ներդրողներից մեկը նշել է, որ այստեղ չի լինի ոչ զբոսանավ, ոչ գոլֆի դաշտ, քանի որ ծրագիրը կլինի մշակութային:

Ըստ տեղեկատվության` այս կղզուց բացվում է տպավորիչ  տեսարաններ և ի լրումն սրա` հիանալի ձկնորսություն և դայվինգ:

You might also like