Բարի սեքսուալությունը որոշելը շատ հեշտ է: Գլխավորը այն է, որ նրա այցելուները ունենան հաճելի արտաքին, լինեն նորաձև կամ գոնե կիսամերկ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենասեքսուալ հաստատությունները, որտեղ կարելի է ոչ միայն խմել և պարել, այլև՝ սիրավեպ սկսել:
Le Ti St. Barth (Սեն Բերտելեմի)
Այս վայրի սեքսուալությունը կայանում է նրանում, որ տեղական միլիարդատերերի ակումբը մշտապես այստեղ կազմակերպում է խնջույքներ: Մուգ հնդկակաղնուց կահույքը և ջահով լուսավորումը Le Ti St. Barth բարին մեծ հմայք են հաղորդում: Եվ նույնիսկ աղանդերների անվանումները այստեղ կիրք են առաջացնում. պատվիրեք «Նիմֆայի ազդր» կիտրոնային պիրոգը ($19) և Դուք կհասկանաք, թե մենք ինչ նկատի ունենք: Խմիչքի արժեքը՝ սկսած $13-ից:
Bellini Bar (Անտիբ)
Սա վայր է, որտեղ հավաքվում են ամենահարուստ մոնսինյորները և մադեմուազելները: Այստեղ կարելի է տեսնել խմած Սիենա Միլլերին և կոկետություն անող Փերիս Հիլթոնին: Ցերեկը բարը վերածվում է շքեղ հյուրասենյակի՝ դեպի Միջերկրական ծովը բացվող տեսարանով, իսկ երեկոյան այստեղ զվարճանում են հայտնիները: Հատկապես՝ Կաննի կինոփառատոնի և Մոնակոյի Գրան պրիի օրերին: Խմիչքի արժեքը՝ մեկ գավաթ գինին $30:
Nublu (Նյու Յորք)
Nublu բարում հավաքվում են լավ երաժշտության իրական սիրահարները և լատինամերիկյան պարերի երիտասարդ վարպետները: Գրաֆֆիտիով պատված դռների ետևում դուք կգտնեք պարահրապարակ, որի վրա մշտապես գրավիչ զույգերը սամբա են պարում: Տեղացի դիջեյները վերահսկում են երաժշտությունը, իսկ ֆորրո կատարողները ստիպում են այցելուներին լավ քրտնել: Խմիչքի արժեքը՝ Guiness-ը $7, կոկտեյլները՝ սկսած $9-ից:
Buzz Beach Bar (Օլյուդենիզ)
Իհարկե Գոայի ռեյվերում կամ Ամստերդամի գիշերային ակումբներում ավելի ուրախ է, բայց Buzz Beach Bar-ի տերերը հստակ գիտեն՝ ինչպես տրամադրություն ստեղծել: ցերեկը այստեղ աներևակայելի գունագեղ է բազմաթիվ բիկինիների պատճառով, իսկ երեկոյան կանայք հագնում են կոկտեյլային զգեստներ, որպեսզի շարդոննե պատշգամբից հիանան Էգեյան ծովով և Բաբադագ լեռով: Խմիչքի արժեքը՝ սկսած $7-ից:
Moon Bar (Բանգկոկ)
Ցանկացած մեկը, ով գոնե մեկ անգամ եղել է Թայլանդում, գիտի, որ այն իրավունք ունի կոչվել «Հազարավոր ժպիտների երկիր»: Եվ Moon Bar-ը, որը երբևէ եղել է ուղղաթիռի համար հրապարակ, դրա ևս մեկ ապացույցն է: Այստեղից բացվում է 360 աստիճան պանորամա դեպի Մեծ պալատ, Չաոփրայա գետի ջրեր և Զմրուխտյա Բուդդա: Սա կարողացել են գնահատել կրակոտ հաճախորդները, ովքեր չարաշահում են Louis Vuitton-ի աքսեսուարները: Խմիչքի արժեքը՝ 2008 թվականի Diamond Cellars-ը արժե $85 դոլար:
Nuth Lounge (Ռիո դե Ժանեյրո)
Այստեղ գալիս են հիանալիորեն գեղեցիկ և ապահովված գեղեցկուհիները, որոնց արևահարված, մերկ մարմինները սովոր են շարժվել սամբայի հնչյունների ներքո: Երեկոյան դիջեյները արագացնում են տեմբը, իսկ գիշերվա ժամը 3-ին պարահրապարակը հասնում է իր գագաթնակետին: Սակայն, եթե դուք նախընտրում եք խաղաղ զրույցները սիգարետի և լուսամփոփների լույսի ներքո, ապա Ռիոյում ավելի լավ տեղ դուք չեք գտնի: Խմիչքի արժեքը՝ $60:
Dino’s Beach Bar (Մոզամբիկ)
Այս վայրը լի է արևահարված դայվերներով, նյութապես հարուստ հարավաֆրիկացիներով և ավստրիալական վերնաշապիկներով փլեյբոյներով: Բարը չունի պատեր, որպեսզի բոլորը կարողանան հիանալ Հնդկական օվկիանոսի հրաշալի տեսարանով: Վայրի զվարճանքը սկսվում է արևի մայրամուտով, երբ դիջեյը սկսում է պտտել իր վինիլները, իսկ լողափին Աֆրիկայի աստղային երկնքի ներքո այրվում են խարույկները: Խմիչքի արժեքը՝ $5:
Giardino d’Inverno (Միլան)
Այս բարը, որը գտնվում է Hotel Principe di Savoia հյուրանոցի տարածքում, կարելի է համեմատել գիշերվա վառ լամպի հետ, որի շուրջ պտտվում են մոդելային արտաքինով անհավանական երկար ոտքերով, խորը բացվածքով Versace-ով աղջիկները և մկանոտ մոդել տղաները: Իդեալական վայր է ԴՆԹ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Խմիչքի արժեքը՝ $15:
Shalvata (Թել Ավիվ)
Եբրայերեն Shalvata նշանակում է «խաղաղություն» կամ «հանգստություն»: Այս բարում միշտ կարելի է խմել, լսել ալիքների ձայնը և հիանալ հսկա նարնջագույն արեգակով, որը պարում է հորիզոնում: Կեսգիշերից հետո է միայն այստեղ ամեն ինչ սկսվում. գեղեցիկ կառուցվածքով իսրայելուհիները պարում են, իսկ ճաշացանկը թույլ չի տալիս մոռանալ, որ դուք գտնվում եք Սուրբ երկրում: Աղանդերի արժեքը $9: