Փորձագիտական խումբը կիսվում է սեփական փորձով և բացահայտում իրենց գաղտնիքները, թե ինչպես վայելել աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը` առանց հերթերի մեջ հայտնվելու: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը երկար տարիների ընթացքում երազում է տեսնել Գիզայի բուրգերը կամ ստիպել իր սրտին մի պահ կանգնել Թաջ Մահալի հիանալի տեսքից: Բայց բաղձալի պահը վայելելու փոխարեն զբոսաշրջիկը հայտնվում է մարդկային ամբոխի մեջ, որտեղ նրան անընդմեջ հրում են, գորոհում են հուշանվերներ վաճառողները, իսկ հերթի մեջ սպասումը այնքան ձանձրալի է դառնում, որ քնելը ահավոր ցանկալի երևույթ է դառնում, քան բոլոր տաճարները, հուշարձանները և հուշահամալիրենը բոլորը միասին վերցրած: Իսկ այժմ հիմնական հարցը, ի՞նչ պետք է անել:
Թաջ Մահալ (Ագրա, Հնդկաստան)
Մարկ Տվենը մի անգամ գրել է. «Ես այն տեսել եմ ցերեկով, ես այն տեսել եմ լուսնի լույսի ներքո, ես այն տեսել եմ մոտիկից, ես այն տեսել եմ հեռվից և մշտապես հասկացել եմ, որ դա է հենց աշխարհի հրաշալիքը»: Ամենայն հավանականությամբ հանճարեղ գրողը առիթ չի ունեցել լինել Թաջ Մահալում հիսուն աստիճան ջերմաստիճանում 3 միլիոն զբոսաշրջիկների հրմշտոցի առկայությամբ, որոնք ամեն տարի ներխուժում են լեգենդար ճարտարապետական կոթողի դարպասներից ներս:
Ի՞նչ անել
Թաջ Մահալը ամեն օր բացվում է առավոտյան ժամը 6-ից, բացի ուրբաթ օրերին, երբ այն փակ է լինում աղոթքի համար: Էքսկուրսիոն ավտոբուսները սկսում են ժամանել կեսօրին մոտ, այնպես որ, բոլոր նրանք ովքեր չեն սիրում հերթեր, մենք խորհուրդ ենք տալիս գալ այստեղ ժամը 6-ի մոտերը և սպասել մինչև դարպասները կբացեն: Հնդկաստանի մասին փորձագետ Բոբ Պեյնը մեկ այլ խորհուրդ էլ ունի. այցելեք Թաջ Մահալ այն ժամանակ, երբ այն կբուրի գիշերային լիալուսնի բույրով: Երկու օրերի ընթացքում՝ լիալուսնից առաջ և հետո, (եթե իհարկե այդ ժամանակը չի լինում ուրբաթ կամ Ռամադանի օր) Թաջ Մահալը բաց է լինում 20:30-ից մինչև 12:30-ը: Հիմնականում երեկոյան էքսկուրսավարները նստում են իրենց ավտոբուսները և վերադառնում Դելի, իսկ դամբարան-տաճարը դատարկվում է: Դա իդեալական պայման է, որպեսզի վայելեք սիրո հնագույն տաճարի տեսքը լուսնի լույսի ներքո:
Անգկոր-Վատ (Սիեմ- Ռիփ, Կամբոջա)
Անգկոր-Վատ համալիրի տարածքը կազմում է մոտավորապես 400 քառակուսի կիլոմետր: Ենթադրվում էր, որ կխմերների հնագույն թագավորական քաղաքում հերթերի մասին խոսք լինել չէր կարող: Բայց այդպես չէ: Մի ժամանակ այստեղ մի գաղտնիք է եղել, իսկ այժմ բազմահազար հուշանվերներ վաճառողներ զբոսաշրջիկներին են վաճառում իրենց աշխատանքները, իսկ փղերի վրա զբոսնում են բազմաթիվ զբոսաշրջիկներ իրենց ֆոտոապարատներով: Չնայած այն բանին, որ 1992 թվականին Անգկոր-Վատը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ` ամեն տարի այստեղ տաճարային համալիր է այցելում ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ:
Ի՞նչ անել
Հուսահատված «զբոսաշրջային ամբոխի» մեջ հրմշտելու փոխարեն գրող-զբոսաշրջիկ Քրիստոֆեր Կոկսը առաջարկում է ընտրել ոչ տուրիստական երթուղիներ: Զբոսաշրջային ավտոբուսների մեծամասնությունը կայանում են հիմնական տաճարների արևմտյան կողմում` մոռանալով դրանց մուտքերը: Հետո ամեն ինչ ստանդարտ ծրագրով. աշխարհում խոշորագույն կրոնական Անգկոր-Վատ տաճար, Բայոն, Տա Պրոմ և Պրեախ Խան: Հրաժարվեք ստանդարտներից և սկսեք ձեր զբոսանքը համալիրի անգնահատելի արևելյան շրջաններով, որտեղ հնագույն քարե որմնադրության և ճարտարապետության հիմնական մասը մնացել է անփոփոխ: Եթե հաշվի չառնենք հազարավոր Տա Պրոմին սիրահարված թութակներին, դուք կզբոսնեք բացառապես միայնակ:
Ազատության արձանը (Նյու Յորք, ԱՄՆ)
Լեդի Ազատությունը սկսել է ողջունել բոլոր Նյու Յորք այցելողներին սկսած հեռավոր 1886 թվականից: Եվ նա մինչև այժմ էլ մարդկանց դիմավորում է իր ջերմ Բարի Գալուստով: Ամեն տարի մոտավորապես հինգ միլիոն մարդ է այցելում այստեղ: Այստեղ զարգանում է իսկական մրցույթ լուսանկարվելու լավագույն վայրի համար: Դպրոցական խմբեր, նյարդային ծնողներ լացող երեխաների հետ, հայրենասերներ և զբոսաշրջիկներ, զբոսաշրջիկներ, զբոսաշրջիկներ…
Ի՞նչ անել
Նյույորքցի զբոսաշրջիկ և բնիկ բնակիչ Ջասթին Օուշենը խորհուրդ է տալիս ընդհանրապես չայցելել 90 մետրանոց մադամի մոտ, այլ վայելել նրա հպարտ տեսքը «Ստատեն Այլենդ» լաստանավային նավահանգստից կամ մասնավոր զբոսանավով շրջել ծովածոցով: Ջրից տեսքը ավելի հիասքանչ է, քան հենց կղզուց, որտեղից ձեզ կհաջողվի հիանալի լուսանկարներ անել արձանի տակից: Իսկ նավահանգստում դուք կարող եք ձեզ զգալ որպես ներգաղթյալ, որը մեկնում է հարևան Էլլիս կղզի: Բոլոր նրանք, ովքեր ընտրում են Staten Island Ferry-ն, ավելի լավ է այցելեն ուշ առավոտյան կամ վաղ երեկոյան, որպեսզի խուսափեն պիկ ժամերից, երբ քաղաքացիների ամբոխը գալիս է Մանհեթենից: Իսկ ահա «Manhattan by Sail» ընկերությունը ամառային շրջանում կազմակերպում է գիշերային կրուիզներ ապահովելով մայրամուտին Ազատության արձանի լավագույն լուսանկարներով:
Պարթենոն (Աթենք, Հունաստան)
Աթենքի Պարթենոնը կառուցվել է մ. թ. ա. V դարում Աթենքի աստվածուհու պատվին: Այստեղ մշտապես լի է մարդկանցով, այդ պատճառով մուտք գործելը մի քիչ բարդ է, չնայած այն բանին, որ համեմատաբար վերջերս վերանորոգվել և ընդլայնվել են տաճարի արևմտյան և հարավային մուտքերը:
Ի՞նչ անել
Զբոսաշրջության գուրու Բոբ Պեյնը ասում է, որ թմբի վրա հարկավոր է բարձրանալ առավոտ շուտ, որպեսզի լինեք առաջիններից մեկը: Եթե ցանկանում եք խուսափել ամբոխից, ապա հարկավոր է լինել վայրում մոտավորապես 7:45-ին: Իսկ ավելի լավ է այստեղ գալ գիշերը. ամեն տարի օգոստոսին, երբ լիալուսինը պայքարում է անանցանելի խավարի հետ, Հունաստանի մոտավորապես 90 ամենաազդեցիկ հուշարձանները, այդ թվում` Պարթենոնը, բաց են մնում գիշերը: Երբ ձեր առջև կհայտնվի լուսնի լույսով զարդարված Պարթենոնը, դուք ձեզ կհարցնեք «Ինչու՞ են բոլորը ձգտում այցելել այստեղ ցերեկը»: Հնարավոր է նրա համար, որ զբոսաշրջիկների մեծ մասը չի երկրպագում իմաստության աստվածուհուն, որին նվիրված է տաճարը:
Բուրգեր (Գիզա, Եգիպտոս)
Չնայած Եգիպտոսում 2011 թվականի քաղաքական իշխանափոխությունից հետո զբոսաշրջիկները նվազել են, Գիզայում զբոսաշրջության արդյունաբերությունը շատ քիչ է վնասվել և վաղուց արդեն վերադարձել է նախաճգնաժամյան մակարդակին: Այնպես որ ստորգետնյա դամբարաններում նախկինի պես դժոխային շոգ է: Նման է նրան, որ շատերը ցանկանում են ձեռք բերել իրենց սեփական մումիան:
Ի՞նչ անել
Հիասքանչ բուրգերը իրավունք ունեն այցելել օրական միայն 300 մարդ (150 մարդ միայն օրվա առաջին կեսին, 150՝ մյուս կեսին): Որպեսզի մրցեք էքսկուրիսոին ավտոբուսների հետ, հարկավոր է որքան հնարավոր է շուտ այցելել այստեղ. այցելուների համար Բուրգերը բացվում են ամռանը առավոտյան ժամը 8:00-ին, ձմռանը՝ 9:00-ին: Բայց բնիկ եգիպտացի Սյուզան Հեկը խորհուրդ է տալիս տոմսերի համար գալ մոտավորապես 13:00-ին, երբ այցելությունների արանքում ընդմիջում է լինում: Խուսափեք ուրբաթ օրերից, երբ զբոսաշրջային էքսկուրսիաները վերածվում են քաոսի: Եվ անպայման ամուր փակեք ձեր տաքսիների դռները, քանի որ խուլիգան առևտրականները սովորաբար ներխուժում են սրահ, որպեսզի վաճառեն ձեզ հուշանվերներից: Դուք նույնպես մտածեցի՞ք ֆինանսական բուրգի մասին:
Սիքստինյան Կապելլա (Վատիկան, Հռոմ, Իտալիա)
Իհարկե պետք է հուսալ, որ ձեզ կհաջողվի խուսափել հերթերից, բայց դա դատարկ հույսեր են, չէ որ ամեն օր Սիքստինյան Կապելլա է այցելում 20 հազար մարդ: Հայտնվելով ներսում `դուք քիչ ժամանակ կունենաք, որպեսզի հիանաք անգնահատելի որմնանկարների տեսքով: Այնպես որ, դժվար թե կարողանաք անվանել կրոնական փորձ:
Ի՞նչ անել
Հռոմի բնակիչ Լի Մարշալը խորհուրդ է տալիս այցելել Կապելլա ակտիվ սեզոնների արանքում. հունվարի սկզբից մինչև մարտ ամիսը: Հակառակ դեպքում դուք կարող եք ծախսել մեծ գումար և գիշերային էքսկուրսիա ունենալ: Դա նշանակում է, որ դուք պետք է այս վայրի ողջ աստվածային էությունը կիսեք ձեր նման երջանիկների հետ` 15 հոգուց ոչ ավել: Ամեն…
Մաչու Պիկչու (Պերու)
Եթե դուք արդեն եղել եք Պերուում և չեք եղել Մաչու Պիկչուում, դա նույնն է ինչ լինես Փարիզում և չլինես Էյֆելյան աշտարակի մոտ: Այստեղ ձգտում են լինել բացառապես բոլորը. ինքնուրույն արշավախմբային զբոսաշրջիկներից սկսած ,մինչև այն զբոսաշրջիկները, որոնք նախընտրում են ավտոբուսային տուրերը: Եվ այդպիսի խառը ամբոխը ապահովում է բազմազան անախորժությունների փաթեթ:
Ի՞նչ անել
Որպեսզի խուսափեք ամբոխից, ձեզ հարկավոր է երկուսից մեկը` տոկունություն կամ գումար: 2-4-օրյա զբոսաշրջային ցերեկային տուրերը ձեզ հնարավորություն կտան չմտնել «ընդհարումների» մեջ զբոսաշրջային խմբերի հետ և տեսնել լեգենդար Արևի դարպասները: Մաչու Պիկչուի մասնագետ վետերան Էբբի Կոզոլչիկը առաջարկում է սկսել այցելությունը մինչև լուսաբացը: Բայց եթե դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչպես կարող եք արթնանալ մինչև լուսաբաց, ապա այդ ժամանակ կարող եք նախօրոք ամրագրել համար Sanctuary Lodge-ում. դա հնագույն քաղաքի մոտակայքում գտնվող միակ վայրն է: