Այլ հոդվածներ
Շքեղ հյուրանոց, որի արժեքը կազմում է $100 միլիոն դոլար, կբացվի Թբիլիսիի կենտրոնում այս տարվա հուլիսի սկզբին։ 7-աստղանի հյուրանոցի շինարարությունը Թբիլիսիի կենտրոնում, որն իրականացնում է արաբական «Դաբի գրուպ» ընկերությունը, կավարտվի 2016 թվականի հուլիսի սկզբին։ Ընկերության գործադիր տնօրեն Սեմ Էդվարդսի խոսքերով՝ հյուրանոցի բացումը նախատեսված էր ավելի շուտ։ Ուշացումը պայմանավորված է նրանով, որ շինարարական նյութերի զգալի մասը բերվում է Եվրոպայից։ «Ներկայումս անհրաժեշտ ամեն ինչ արդեն Վրաստանում է, հետևաբար, շինարարությունը ընթանում է ավելի ինտենսիվ կերպով։ Աշխատանքի 85%-ն արդեն ավարտված է։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է $100 միլիոն դոլար»,-հայտարարել է Սեմ Էդվարդսը։
Ինչպես նշել է «Դաբի գրուպը»՝ Միլլենիումը կլինի յուրահատուկ։ Չէ որ այս ցանցի հյուրանոցներ կան միայն Կալիֆորնիայում։ Վրաստանը կդառնա աշխարհում երկրորդ երկիրը, որտեղ առկա կլինի այս ցանցի հյուրանոց։ Սեմ Էդվարդսի խոսքերով՝ հյուրանոցի շինարարությանը զուգահեռ՝ ռեստավրացվում է նաև Մարկսիզմ-լենինիզմի ինստիտուտի պատմական շենքը, որի հիմքում էլ կառուցվում է Միլլենիումը։
You might also like