Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897մ է, առավելագույն խորությունը՝ 80մ, մակերեսը՝ 1260ք.կմ, երկարությունը՝ 70կմ, առավելագույն լայնությունը՝ 55կմ, ծավալը՝ 58 մլրդ.խ.մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:
Սևանա լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:
Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Սևանից դուրս է հոսում միայն Հրազդան գետը: