My Q-Tag ծառայությունը այժմ հասանելի է Մերձավոր Արևելքում

Օդանավակայանում գրանցման գործընթացը արագացնելու և ճանապարհորդի ժամանակը խնայելոը նպատակով Քաթարի  Qatar Airways ազգային ավիափոխադրողը թողարկել է  My Q-Tag նոր համակարգը:  Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղևորներին ստանալ ուղեբեռի կտրոնը մինչև օդանավակայան հասնելը:  Օնլայն գրանցման ժամանակ Enter baggage details բաժնում ուղևորը պետք է գրանցի ուղեբեռի տվյալները, այնուհետև տպի լրացրած փաստաթուղթը:

My Q-Tag

Կտրոնի պատյանը կտրամադրեն գրանցման բաժնում: Ներկայումս ճանապարհորդներին այս հարմարավետությունը տրամադրում են Համադ միջազգային օդանավակայանի ճանապարհորդներին (103 ուղղություններով): Ինչպես վստահեցնում է Qatar Airways-ը՝ սա առաջին նման ծառայությունն է Մերձավոր Արևելքի ավիաընկերությունների մեջ:

You might also like