Սերբիայի Jagodinska vinarija 1897 ձեռնարկությունը կբացի մոթել զբոսաշրջիկների համար իր խաղողի այգիների հարևանությամբ։
Մոթելը կունենա 23 տեղ, նախատեսվում է նաև՝ 6 ապարտամենտ։ Շինության կողքին նախատեսվում է բացել նաև փոքրիկի գազանանոց։ Առաջին հյուրերին մոթելը կընդունի ապրիլի վերջին-մայիսի սկզբին․ հայտարարել է ընկերության համասեփականատերերից մեկը՝ Լյուբիշա Միլոսավլևիչը։
Ապագա մոթելը կլինի «գինետուն-վիլլա»՝ շրջապատված խաղողի այգիներով։ Հյուրանոցային ենթակառուցվածքներից այն կունենա ռեստորան, համտեսման և հանդիսությունների սրահ, գինիների խանութ և բացօթիկ։
Jagodinska vinarija 1897 ձեռնարկությունը գտնվում է Բելգրադից 140 կմ հեռավորության վրա։