Սերբիական Կրագուևաց քաղաքում բացվել է «Պուտին» սրճարան։ Ռուսաստանի նախագահի պատվին անվանակոչված հաստատությունը ձևավորված է խորհրդային ոճով։
Նախագծի հեղինակը պատմել է, որ որոշել է բացել «Պուտին» սրճարանը, որպեսզի ընդգծի Սերբիայի լավ վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների հանդեպ։ Հաստատության բացման արարողությանը ներկա են եղել երեք զբոսաշրջիկ Ռուսաստանից, ինչը հաճելի անակնկալ է դարձել սեփականատիրոջ համար։ Սրճարանի սեփականատերը նշել է, որ ճաշացանկում դեռևս չկան ռուսական ուտեստներ, քանի որ Սերբիայում ռուսական մթերքներ գտնելը բարդ է։
Նշենք, որ Կրագուևացի սրճարանը ՌԴ նախագահի անունը կրող միակ հաստատությունը չէ․ նման հաստատություն գործում է Նովի Սադայի կենտրոնում 2014 թվականից։