Սերբիա. Նոր ապաստան Արմագեդոնից

Հայտարարված աշխարհի վերջից տասն օր առաջ Daily Mail-ը բացահայտել է ևս մեկ ապաստան, որտեղ կարելի է թաքնվել Արմագեդոնից: Ըստ լեգենդի՝ Ռտան լեռան մեջ, որը գտնվում է Սեբիայի Կարպատներում, կա  մի խորհրդավոր բուրգ, որը մնացել է այլմոլորակայիններից, ովքեր մի քանի հազարամյակ առաջ եկել են Երկիր մոլորակ:  Daily Mail-ը պնդում է, որ աշխարհի ոչնչացման պահին բուրգը կսկսի արտադրել հզոր ուժային դաշտ, որը կպաշտպանի շրջակա մարդկանց:

Rtan

Գիտական հեղինակ Արտուր Քլարկը լեռն անվանում է «Երկրի պորտ»՝ հավատալով, որ այն ունի հատուկ էներգիա: Սակայն կա նաև այլ տարբերակ, որի համաձայն՝ լեռան գագաթին կա հրաշագործի հսկայական մի ամրոց, ով պահպանում էր անասելի հարստություն: Հիմա ամրոցը չկա: Նրան փոխարինում է մի փոքրիկ եկեղեցի: Թեև այն բազմիցս տուժել է գանձ որոնողների պատճառով: Լրատվամիջոցների առաջացրած խուճապը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանում և Չինաստանում պահեստավորում են մոմ և առաջին անհրաժեշտության սնունդ:

Bugarach

ԱՄՆ-ում մեծ տեմբերով վաճառում են գոյապահպանության կացարաններ: Ֆրանսիայի  Բուգարաշ լեռան մոտ գտնվող գյուղում, որը հայտարարված  է փրկության վայր, վաճառում են Բուգարաշ սարի քարերը՝ գրամը  1.5 ֆունտով, և տեղի ջրվեժի մեկ շիշ ջուրը՝ 15  ֆունտով: Իսկ մի ագարակատեր  վարձով է տալիս իր չորսենյականոց տունը, որից տեսարան է բացվում դեպի խորհրդավոր լեռը: Մեկ գիշերը ագարակաում կարժենա 1200 ֆունտ:

You might also like