Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը ներկայացրել է նոր ծառայություն՝ #SkyhighSelfie․ այժմ Boeing 787 Dreamliner-ի ուղևորները կարող են մուտք գործել Facebook և կիսվել ընկերների հետ 10,6 հազար մետր բարձրության վրա արված լուսանկարներով։
Բացի այդ, ինքնաթիռի սրահում հայտնվել են սելֆիի համար լավագույն տեղերի նշումները։ Օրինակ, ուղևորները կարող են լուսանկարվել ավիափոխադրողի գովազդից հայտնի «Թռչող լեդիի» (Flying Lady) հետ։ Բացի այդ, հավելվածի օգնությամբ ուղևորները կարող են փոխանակվել թռիչքից ստացված տպավորություններով։
Անվճար Wi-Fi-ին միանալու, Facebook մուտք գործելու, լուսանկար վերբեռնելու և սրահում քննարկումներին մասնակցելու համար ճանապարհորդները պետք է անցնեն հատուկ հղումով և մուտքագրեն մուտքաբառն ու գաղտնաբառը։ Virgin Atlantic-ի բրենդի և հաճախորդների գրավման հարցերով տնօրեն Ռոյբեն Արնոլդի խոսքերով՝ առաջիկա երկու տարվա ընթացքում ծառայությունը հասանելի կլինի նաև ավիաընկերության մյուս ինքնաթիռներում։