Արևայրուկի լուրջ սիրահարների համար ներկայացվել է նորույթ՝ շեզլոնգ, որը ինքնուրույն պտտվում է դեպի արևի կողմը և ունի ջրացող, որը անընդհատ թարմացնում է արևայրուկը ընդունողին թարմ ջրով:
Remmus շեզլոնգը առաջարկում է օգտվողներինն լողափնյա արևայրուկի անհամեմատելի փորձ և ավտոմատ պտույտ 360 աստիճանով, որպեսզի զբոսաշրջիկը մշտապես գտնվի դեմքով դեպի արևը: Բացի այդ, շեզլոնգի ներքնակը պատրաստված է շնչող նյութից, որը կարող է դիմակայել շատ փորձությունների՝ կիզիչ արև և աղի ջուր, իսկ կցամասերը պատրաստված են պողպատից, որը չի քայքայվում:
Remmus-ի հեղինակ Հենրիկ Հիրվենսալոն Telegraph Travel-ին տված հարցազրույցում նշել է, որ օգտվողները ինքնուրույն կարող են ընտրել ներքնակի նյութն ու գույնը, ինչպես նաև՝ կարող են իրենց ճաշակով որոշ փոփոխություններ անել: Նման շեզլոնգը արժի ընդամենը 28 000 ֆունտ: