Չեխիայի Զբիրոհ (Zbiroh) քաղաքի ամրոցում, որը տեղակայված է Պլեզնյայից 30 կմ հյուսիս-արևելքում, պատրաստվում են ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կարևորագույն մասը կկազմի Լեոնարդո դա Վինչիի ենթադրյալ ինքնադիմանկարը: Կտավը, որը շատ փորձագետներ համարում են մեծ վարպետի ձեռքի գործը, հայտնաբերվել է երեք տարի առաջ Հարավային Իտալիայում մի արիստոկրատ ընտանիքին պատկանող հավաքածուի մեջ:
Ըստ փորձագետների` կտավը ավելի քան 500 տարեկան է: Ցուցահանդեսին նաև կլինեն ցուցանմուշներ, որոնք կապված կլինեն չեխական և արտասահմանյան ասպետների հետ: Ցուցանմուշները նվիրված կլինեն ասպետական կարգերի լուծարման 700-ամյակին, որն էլ լրանալու է 2012 թվականին: Ցուցահանդեսը կանցկացվի հունվարի 13-ից մինչև մարտի 18-ը: Մուտքի տոմսի արժեքը կազմում է 290 կրոն (11 եվրո), հայտնում է ILOVECZ.RU: