«Սելֆի»-ն` օրենքից դուրս

Դժվար թե աշխարհում գտնվի մեկը, որը չգիտի թե ինչ է «սելֆին»: Ամեն օր մոտ մեկ միլիոն մարդու ինքնանկար է հայտնվում սոցիալական կայքերում: Բայց շուտով դա կփոխվի: Համաձայն նոր օրենսդրական նախաձեռնությունների`  ինքնանկարները կդառնան անօրինական, առնվազն մի քանի պոտենցիալ վտանգավոր երկրներում: Ինչպես գրում է  news.com.au-ն, դժվար թե, տեսարժան վայրերի ֆոնին ինքնանկարներ անելու սովորությունը մոռացության մատնվի, բայց, ամենայն հավանականությամբ, օգտատերերը դա կանեն խորը մտածելով՝ միաժամանակ գնահատելով  սեփական կյանքին  և առողջությանը սպառնացող վտանգը:

selfie

Լոնդոնում մի քանի վայրերում արգելել են ինքնանկար անել: Իրանը արգելել է իր ֆուտբոլիստներին նկարվել թիմի երկրպագուհիների հետ: Հարավային Կորեայում արգելել են կիրառել ինքնանկարի համար նախատեսված հեռախոսի շտատիվը, բայց միայն չարտոնագրվածները: Ֆրանսիայում Գարուպ լողափում արգելել են ինքնանկարվել, քանի որ լողափի սեփականատիրոջ կարծիքով լուսանկարվելու համար մրցավազքը փչացնում է հանգիստը: Կալիֆորնիայի Տախո կղզում արգելել են ինքնանկարվել, քանի որ մարդիկ ցանկանում են լուսանկարվել արջի հետ՝ մեջքով դեպի արջը շրջված, որը վնասակար է առողջությանը:

selfieԵրիտասարդներին խնդրում են լինել համեստ և ինքնանկար չանել հաջի ժամանակ Մեքքայում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելվում է ինքնանկար անել նաև Պամպլոնեում ցուլերի վազքի ժամանակ: Նյու Յորքում արգելված է ինքնանկար անել վայրի կենդանիների հետ: Իսկ Australian Open-ը  թույլատրում է ինքնանկար անել միայն հատուկ դրա համար նախատեսված առանձնացված վայրերում:

Selfie

You might also like