Ճապոնական Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին հեռացրել են աշխատանքից բորտուղեկցորդուհու հետ սելֆիի համար։ Ինչպես պարզել է Bloomberg ինֆորմացիոն գործակալությունը՝ ինքնաթիռի կապիտանը լուսանկարվել է բորտուղեկցորդուհու հետ օդաչուների խցիկում թռիչքի մեկնարկից 10 րոպե անց։ Այդ պահին օդանավը, որը թռչում էր Սապպորո-Օսակա երթուղով, արդեն գտնվել է 10 հազար մետր բարձրության վրա։
Դատելով արված լուսանկարից՝ երկրորդ օդաչուն բացակայել է խցիկից, և այդ փաստը գրավել է ավիաընկերության ղեկավարության ուշադրությունը։ Արդյունքում, որոշվել է օդանավի կապիտանին արգելել թռիչք իրականացնել անորոշ ժամանակով, քանի որ օդաչուն շեղվել է ինքնաթիռը կառավարելու գործընթացից։ Ղեկավարությունը գնացել է այդ քայլին նոր կանոններից ելնելով, որը ներդրվել են գերմանական Germanwings ավիաընկերության ինքնաթիռի վերջերս տեղի ունեցած կործանման պատճառով։