«Ճիշտ հանքային ջուր» ընտրելու հարցում կօգնի իսկական մասնագետը

Իտալիայում ի հայտ է եկել  «աքվասոմելյեյի» աշխատանք․ մասնագետ, ով  կարող է օգնել բարերի, ռեստորանների և հյուրանոցների հաճախորդներին ընտրել ճիշտ հանքային ջուր։ Հայտնի է, որ  բոլոր շշալցված հանքային ջրերը միանման չեն․ դրանք ունեն համի յուրահատկություն, ինչպես նաև՝ առանձնահատկություններ՝ կախված արտադրման վայրից։ Մասնագիտության ստեղծման գաղափարը պատկանում է  Adam հանքային ջրի դեգուստատորների ասոցիացիային։ Այն արդեն թողարկել է երեք ուղեցույց «երկնագույն ոսկու» մասին, որտեղ ամրագրել է տասը կանոն ռեստորաններում լավ սպասարկման համար։Select "correct mineral water" can help a true professional«Նույնիսկ ամենապարզ ուտեստը կարող է փոփոխվել ճիշտ մատուցված ջրի շնորհիվ, -դիմում են դեգուստատորերը ռեստորաններին և ավագ խոհարարներին,-Այդ պատճառով շատ կարևոր է սովորել ճիշտ ընտրել հանքային ջուրը»։
Բացի այդ, Ասոցիացիան առաջարկում է իտալական հանքային ջրերի դասակարգում՝ ըստ արտադրման վայրի․ «գրեթե քաղցր» Ֆրիուլիից և Ումբրիայից, «տտիպ» Լոմբարդիայից, Տոսկանայից, Լացիոյից, Կալամբրիայից և Սիցիլիայից և  «շատ տտիպ» Էմիլիա Ռոմանիայից։

You might also like