Հռոմում երկու տարի առաջ տեղադրված Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ Պապի հուշարձանը փոփոխությունների է ենթարկվել. տեղաբնիկների դժգոհությունների հետ կապված քանդակի վրա ուղղել են դեմքի արտահայտչաձևը: Արձանը, որը տեղադրված է Termini երկաթուղային կայարանի կողքը, ներկայացնում է Պապին աբստրակտ ոճով, որն էլ հանգեցրել է տեղաբնիկների վրդովմունքին. քննադատներից մեկը արձանի գլուխը անվանել էր «պահակների կրպակ», իսկ ոմանք դիմագծերը համեմատել են դիկտատոր Մուսոլինիի դիմագծերի հետ և որոշ նմանություններ նկատել: Հուշարձանի վերափոխումը տևեց վեց ամիս, և այն վերջերս ներկայացրեցին հանդիսատեսին: Պապի գլուխը նորից են պատրաստել, բացի դրանից քանդակագործները փոխել են վերարկուի ձևը: Ընդհանուր առմամբ քանդակը ավելի հարմոնիկ է դարձել, իսկ ուրվագծերը՝ ավելի սահուն: Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի մեկին. գրում է «Պրավդան»: