Շոտլանդիա. Լոխնեսյան հրեշը ո՞ղջ է

Սիրողական լուսանկարիչը լուսանկարել է Լոխ Նեսս լճի մակերեսը՝ որսալով այն պահը, երբ ինչ-որ տարօրինակ օբյեկտ շարժվում է ջրի տակ: Հրապարակված լուսանկարը կրկին բանավեճ է առաջացրել Լոխ Նեսսի հրեշի մասին: Դեվիդ Էլդերը լուսանկարը արել է Ֆորտ Աուգուստուսի կողմից՝ որսալով տարօրինակ շարժ ջրի հենց մակերեսին:

Loch Ness Monster

Լուսանկարիչը նշում է, որ դա  4.5 մետր երկարությամբ մեծ սև օբյեկտ էր, որը շարժվում էր ջրի տակ՝ առաջացնելով ալիք: Էլդերի խոսքերով՝ ալիքը նման է այն ալիքներին, որոնք ստեղծվում են վինդսերֆերների տախտակներից, բայց լճի մակերեսը բոլորովին դատարկ էր: Էլդերը հրաժարվել է պարզաբանել, թե ինչ էր իր տեսածը, որը նա հասցրել էր լուսանկարել:

Loch Ness Monster

Միևնույն ժամանակ թերահավատները ասում են, որ նման ալիք կարող է առաջացնել ամենասովորական քամին: Իսկ news.com.au  կայքի լրագրողները հարցնում են իրենց ընթերցողներին, թե ինչ են նրանք մտածում այդ մասին: Իսկ հետաքրքիր է, թե մեր ընթերցողները ի՞նչ կարծիքի են լոխնեսյան հրեշի գոյության մասին:

You might also like