Գիտնականները պարզել են, որ լոխնեսսյան հրեշը գոյություն չունի

Բրիտանացի գիտնականները հերքել են հսկա մողեսանման հրեշի մասին առասպելը, ով ապրում էր շոտլանդական Լոխ Նեսս լճում։ Մասնագետները հատուկ ժամանակակից ստորջրյա ռոբոտի օգնությամբ ուսումնասիրել են լճի հատակը և պարզել, որ ոչ մի անսովոր արարած այնտեղ չկա։

Լոխ Նեսսի հրեշի մասին լեգենդը պատմվում է հին ժամանակներից։ Տեղաբնակները ենթադրում էին, որ արարածը թաքնվում էր  լճի խորը խոռոչում, այդ պատճառով նրան  չեն կարողացել գտնել խավար ջրերում։ Իսկ այժմ լճի հատակը մանրամասնությամբ սքանավորվել է, որի արդյունքում գիտնականները եկել են վերջնական եզրահանգման, որ հրեշը գոյություն չունի։

Ի դեպ, օրերս նման մի բան էլ նկատվել էր Լոնդոնում։ Միգուցե, հրեշը, այնուամենայնիվ, տեղափոխվե՞լ է Թեմզա։

You might also like