Ֆրանսիացի դիզայներ Սելմա Դյուրանդը ստեղծել է հատուկ բռնակ ճամփորդական պայուսակների համար, որը կօգնի ուղևորներին առանց կշեռքի օգնության որոշել, թե արդյոք ուղեբեռը հավելյալ քաշ ունի, թե ոչ:
Բռնակում տեղադրված է հասարան զսպանակ: Այն ցույց է տալիս քաշը, երբ բարձրացնում են պայուսակը: Սանդղակում ընդամնեը երկու բաժին է՝ 20 և 23 կգ. քաշի հենց այս սահմանափակումներն են սահմանել աշխարհի ավիաընկերությունների մեծամասնությունը:
Խելացի բռնակը չի նշում ուղեբեռի ստույգ քաշը, բայց նրա օգնությամբ ուղևորը կարող է որոշել, թե կա արդյոք հավելյալ քաշ, թե ոչ, և որքանով է դա զգալի: