Արաբական ռեստորանում կտուգանեն չավարտած ընթրիքի համար

Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի ռեստորանում տուգանքներ են մտցվել այն հաճախորդների համար, ովքեր ռեստորանում պատվիրած ուտելիքը մինչև վերջ չեն ուտում:

Այս քայլի հաստատությունը գնացել է, որպեսզի նվազեցնի թափոնների քանակը և վերականգնի գնված սննդամթերքի ծախսերը: Տուգանքի չափսը սիմվոլիկ է և կախված է նրանից, թե որքան սնունդ է մնացել ափսեի մեջ:

Ինչպես պատմել է ռեստորանի մենեջերը` Մարմար Ֆահադ ալ Անեզին, առավել հաճախ նման կերպ վարվում են հարուստ հաճախորդները, ովքեր այդպես ցանկանում են տպավորություն թողնել շրջապատի վրա: «Նրանք (հաճախորդները) մեծ պատվերներ են տալիս, որպեսզի  բարձրացնեն իրենց սոցիալականն հեղինակությունը», – ասել է Ալ Անեզին:

Տուգանքների այս նորարարությունը դրական արձագանք է գտել:

Անցած տարի Սիդնեյի ռեստորաններից մեկի ղեկավարը պահանջել է հաճախորդներին ուտել ամբողջը, ինչ կա ափսեի մեջ, նույնիսկ այն, ինչ իրենց դուր չի գալիս: Հակառակ դեպքում` «հյուրընկալ» ռեստորանի տերը խոստացել է պատժել հաճախորդներին  տույժերով: Իր այդ որոշումը ռեստորանի տերը պատճառաբանել է նրանով, որ այդ միջոցով կարելի է հոգ տանել շրջակա միջավայրի մասին և պակասեցնել թափոնների քանակը:

Ինչպես նշված է ճաշացանկում` Wafu ռեստորանում ավարտել կերակուրը նշանակում է  «ուտել այն ամենը, ինչ կա ափսեի մեջ, բացառությամբ`  կիտրոնի կեղևի,  գարիի (կոճապղպեղ սուշիի համար) և վասաբի»: Այցելուներին նաև հիշեցվում է, որ ուտեստի շուրջը գտնվող հազարաթերթերն ու բանջարեղենը «ոչ թե դեկորացիա է, այլ ուտեստի մի մաս»:

You might also like